HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենագնաց ավտոմեքենաներ՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերին

Մարտի 26-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Նախարարը նշեց, որ մոտ օրերս մեկական ամենագնացներ կտրամադրվեն Շիրակի և Գեղարքունիքի ԱԻՆ մարզային փրկարարական վարչություններին։ ԱԻ նախարարը ՓԾ տնօրենին հանձնարարեց խրախուսման ներկայացնել Շիրակի և Գեղարքունիքի մարզերում ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու և որոնողափրկարարական աշխատանքներում աչքի ընկած հրշեջ-փրկարարներին։ 

Քննարկվեցին ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տեխնիկական հագեցվածության, սեյսմիկ դիտացանցերի արդիականացման և օպտիմալացման ծրագրերը, դրանց մեջ Գառնիի կենտրոնի ներգրավման, դրա տեխնիկական հագեցվածության ու զարգացման խնդիրները։ Շատ շուտով նախարարության ներկայացուցչական խումբը կմեկնի Գառնի` տեղում խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրելու և կենտրոն տանող ճանապարհից սկսած մինչև ամենաբարդ ծրագրային հագեցվածություն համալիր լուծումներ առաջարկելու համար։ 

Առանձին անդրադարձ եղավ Երևանի Մյասնիկյան 1 հասցեում գտնվող հրշեջ մասի նոր շենքի ավարտման  և առաջիկայում դրա բացման արարողության հետ կապված աշխատանքներին։

ՀՀ ԱԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter