HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 3000-ով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն՝ 2011 թ. ԼՂՀ այցելել են 11.362 օտարերկրյա քաղաքացիներ, որն ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 թ. ցուցանիշները:

Զբոսաշրջիկների աշխարհագրությունը չափազանց լայն է և տարեցտարի ավելի է ընդլայնվում: 2011 թ. ԼՂՀ այցելել են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Կանադայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի, Մալայզիայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Գաբոնի, Քենիայի, Կոտ-դ'Իվուարի, ՀԱՀ, Կուբայի, Սինգապուրի, Չինաստանի, Ինդոնեզիայի և այլ երկրների քաղաքացիներ:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ օտարերկրացիների մշտապես աճող հետաքրքրության մասին վկայում է նաև այն փաստը, որ երկրամասը ավելի հաճախ է ընդգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային երկրների վարկանիշում:

Ժամանելով Արցախ՝ հյուրերը հաճախ այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի (մ.թ.ա. I դար), հնագույն Ազոխի քարանձավ, հայկական հինավուրց ամրոցներ և այլն:

Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն պատմական հուշարձանները, կուսական բնությունը, առողջ միջավայրը, այլև արցախցիների սիրալիրությունը, բարյացակամությունը և հյուրընկալությունը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը: Այս և շատ ուրիշ բաների մասին կարելի է իմանալ դիտելով «Ղարաբաղ` թաքնված գանձ» ֆիլմը: 

Մեկնաբանություններ (2)

Լեվիկ
Ֆիլմի կապ կարծես չի աշխատում
պ. հ. մ.
Հայեր ջան, ես էլ անցյալ տարի առաջին անգամ եղա հրաշք Արցախ աշխարհում և հիացա արցախցիների սիրալիրությամբ, բարյացակամությամբ, հյուրընկալությամբ և հատկապես նրանց ներքին հպարտությամբ ու պարկեշտությամբ։ Այդ որակի հայ հավաքականությունն ինձ համար հայտնագործություն էր։ Իմ պապերն Արևմտյան Հայաստանից են Մոկս, Վան, Մուշ։ Ես ծնվել ու մեծացել եմ այսօրվա Հայաստանի Հանրապետությունում և այս պահին մասնագիտական գործի բերումով բարեհաջող ապրում ու աշխատում եմ արտերկրում` շարունակական օգտակար լինելով իմ հարազատներին մայր Հայաստանում։ Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել, այսինքն բավական տեսած ու ապրած մարդ եմ։ Սակայն, այն ինչ ես անցյալ տարի Արցախ աշխարհում տեսա ու ապրեցի, բառերով դժվարանում եմ արտահայտել։ Հրաշք, հրաշք և դարձյալ հրաշք։ Ես հոգևոր վերածնունդ ապրեցի, իսկապես առյուծ հայ մարդ դարձա։ Խորհուրդ եմ տալիս բոլոր հայերին, որ գոնե մեկ անգամ այցելեն օրհնյալ Արցախ աշխարh և կհիշեն իմ այս վկայությունները։ Թող բարի Աստված պահի, պահպանի և էլ ավելի օրհնի հայոց հրոսական Արցախ աշխարհը, Հայաստանը և համայն հայությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր բարի կամքի տեր մարդկանց։ Անկեղծորեն՝ պ.հ.մ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter