
Հակառակորդը Բերձորից հարավ-արևելք ընկած հատվածում հարձակման փորձեր է ձեռնարկել և ձախողվել
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում հակառակորդը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել է հերթական հարձակումը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը: Այս մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Ժամը 12:55-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը նույն ուղղությամբ ձեռնարկել են հերթական հարձակումը և կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա՝ դարձյալ հետ են շպրտվել ելման դիրքեր:
Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: Պաշտպանության բանակը վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»
Մեկնաբանել