
Պաշտպանության բանակը հակառակորդի դիվերսիոն խմբերի որոնողական գործողություններ է իրականացնում
Ներկա պահին Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հակառակորդի դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:
Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել