HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սպիտակ տան մոտ դանակով հարձակման հետևանքով տուժել է 4 մարդ

Վաշինգտոնում` Սպիտակ տան մոտ, անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով տուժել է երեք տղամարդ և մեկ կին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան NBC հեռուստաընկերությանը։

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը փնտրում է երեք կասկածյալների, որոնք, ենթադրաբար, կարող են անդամակցել աջ ծայրահեղական մի խմբավորման, որն աջակցում է գործող նախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։

NBC հեռուստաընկերությունը նշում է, որ իշխանությունները դեռևս չգիտեն, թե արդյոք հարձակումը կապ ունի՞ նախագահական ընտրությունների հետ։ 

ԱՄՆ նախագահական ընտրությունները պաշտոնապես ավարտվել են նոյեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով առավոտյան 10:00-ին։ Վերջին ընտրատեղամասը փակվել է Ալյասկա նահանգում։ Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում ընթանում էին ԱՄՆ նախագահի, Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընտրությունները։

The New York Times-ի առցանց քարտեզի տվյալներով՝ ժամը 19:30-ի դրությամբ, հաղթում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը՝ հավաքելով ընտրիչների 224 ձայն։ Թրամփն էլ ստացել է ընտրիչների 213 ձայն։ Նահանգների մի մասում արդյունքները դեռևս չեն ամփոփվել, իսկ Հյուսիսային Կարոլինան և Փենսիլվանիան հայտարարել են, որ քվեաթերթիկների հաշվարկը կարող է մի քանի օր պահանջել։ Ուստի դեռևս վաղ է նշել, թե թեկնածուներից ով կարող է լինել ԱՄՆ՝ գալիք 4 տարիների նախագահը։

Լուսանկարը՝ Yegor Aleyev / TASS via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter