Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում խոցվել է հակառակորդի 4-րդ ԱԹՍ-ն
Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները նոյեմբերի 4-ի երեկոյան խոցել են հակառակորդի թվով 4-րդ անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) այս անգամ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նախորդ երեք ԱԹՍ-ներից երկուսը խոցվել էին Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում, մեկն էլ՝ Շատջրեք գյուղի հատվածում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել