Ապրիլի 21-23-ին Երևանում կանցկացվի «ArmBookExpo» միջազգային ցուցահանդեսը
Ապրիլի 21-ից 23-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կանցկացվի «ArmBookExpo» միջազգային ցուցահանդեսը: Այն կազմակերպում է Հայաստանի մշակույթի նախարարությունը հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում:
«Մասնակցության համար դիմել կարող են բոլոր այն կազմակերպությունները և անհատները, որոնք ունեն Հայաստանի կամ հայերի մասին հրատարակած գրքեր: Մանրամասների համար կարող եք զանգահարել 567 102 և 529 307 հեռախոսահամարներով»,- հայտնում է մշակույթի նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել