
Արայիկ Հարությունյան. «Շուշի բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել Ադրբեջանի բազմաքանակ ուժերի դեմ հայկական ուժերի պայքարի ռազմավարությունը:
«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:
Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին»,- ֆեյսբուք իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել «Արցախի հերոս», Հայաստաի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին:
Լուսանկարը՝ Արցախի նախագահի էջից
Մեկնաբանել