HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական հաց» ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք Քրիստոնեական կինոփառատոնում

Ռեժիսոր և պրոդյուսեր Արմեն Գասպարյանն իր «Հայկական հաց» վավերագրական լիամետրաժ ֆիլմը մարտի 31-ին կներկայացնի ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Աուստին քաղաքում կայանալիք Քրիստոնեական կինոփառատոնին:

«Հայկական հացը» (Հայաստան, Իտալիա, Ռուսաստան համատեղ արտադրություն, 2010 թ.), 2011 թ. մասնակցելով միջազգային 2 կինոփառատոնի, արժանացել է 3 մրցանակի:

2011 թ. սեպտեմբերի 6-ից 10-ին ֆիլմը մասնակցել է Բելառուսում կայացած Քրիստոնեական վավերագրական և հեռուստատեսային ծրագրերի «Մագնիֆիկատ» 7-րդ միջազգային կինոփառատոնին և արժանացել ժյուրիի մրցանակին՝ «Ազգային պատմության ցավոտ խնդիրների բացահայտման պրոֆեսիոնալիզմի համար»,

Բելառուսահունական կաթոլիկ եկեղեցու առաքելական առաջնորդարանի հատուկ մրցանակին՝ «Եղեռնի ժամանակ հայ քրիստոնյաների արիասիրտ հավատքի մասին խորը կինովկայության համար»:

Արմեն Գասպարյանը մասնակցել է նաև Մոսկվայում նոյեմբերի 1-ից 8-ին կայացած «Лучезарный ангел» միջազգային 8-րդ բարեգործական կինոփառատոնին, որի արդյունքում ֆիլմն ընտրվել է կինոյի և հեռուստածրագրերի «Ռադոնեժ» միջազգային փառատոնի մրցութային ծրագրում և արժանացել «Լավագույն օպերատորական աշխատանք» (օպերատոր' Գագիկ Հարությունյան) մրցանակին:

Ֆիլմը ԱՄՆ-ում կայանալիք Քրիստոնեական կինոփառատոնին կներկայացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter