HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը հաղթել է Միչիգանում. Թրամփը չի ընդունում հաղթանակը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հաղթել է «տատանվող» նահանգներից մեկում՝ Միչիգանում։ Այդ մասին գրում է «Associated Press» գործակալությունը։  

NBC News և CNN հեռուստաընկերությունների գնահատմամբ՝ քվեաթերթիկների 99 %-ի հաշվարկից հետո Ջո Բայդենը ստացել է ձայների 50,4 %-ը, իսկ նրա մրցակիցը՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ ուղիղ 48 %-ը։ Ըստ Fox News-ի էլ՝ Բայդենը հավաքել է ձայների 50,5 %-ը, իսկ Թրամփը՝ 48 %-ը։ 

Միչիգանում հաղթանակից հետո Ջո Բայդենը ստացել է ընտրիչների ևս 16 ձայն։ NBC-ի և CNN-ի տվյալներով՝ նոյեմբերի 5-ին, ժամը 13:30-ի դրությամբ Բայդենը հավաքել է ընտրիչների 253 ձայն, իսկ Fox News-ի տվյալներով՝ 264 ձայն։ Վերջինը, ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների, Արիզոնայում հաղթանակը վերագրում է Բայդենին։ Ըստ Fox News-ի՝ Թրամփը ստացել է ընտրիչների 214 ձայն։

Դոնալդ Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ինքն է հաղթել Միչիգանում և «տատանվող» մյուս երեք նահանգներում՝ Փենսիլվանիայում (ընտրիչների 20 ձայն), Հյուսիսային Կարոլինայում (15 ձայն) և Ջորջիայում (16 ձայն)։ Վերջին երեք նահանգներում դեռևս չի ավարտվել քվեաթերթիկների հաշվարկը։

Associated Press գործակալությունը նշում է, որ Ջո Բայդենին վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է նահանգներից մեկի աջակցությունը, օրինակ՝ Նևադայի, որտեղ նա կստանա 6 ընտրիչների ձայները։ Ավելի վաղ Ջո Բայդենը հաղթել էր «տատանվող» նահանգներից մեկում՝ Վիսկոնսինում, որտեղ ստացել է ընտրիչների 10 ձայն։ Դոնալդ Թրամփը պահանջել է այդ նահանգում ձայների վերահաշվարկ կատարել։ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայցեր է ներկայացրել Փենսիլվանիայում, Միչիգանում և Ջորջիայում ձայների հաշվարկը դադարեցնելու համար։

Լուսանկարը՝ Kevin Lemarque/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter