HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անձրև և մառախուղ

Հայաստանի տարածքում նոյեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսմամբ՝ նոյեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին՝ ցերեկը աստիճանանաբար կնվազի 4-5, 8-9-ի գիշերը 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.50C (1990 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.10C (1978 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.40C

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter