
Հարձակման փորձ՝ արեւելյան հատվածում. հակառակորդը հետ է շպրտվել
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։
ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գործողությունների արդյունքում, ըստ հաղորդված տեղեկության, հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:
«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել