«Հրապարակ». Հրանտ Գրիգորյանի և գեներալ Մանվելի հակամարտությունը շարունակվում է
ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի և նրա հորեղբոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հակամարտությունը շարունակվում է: Չնայած գեներալը կամ նրա մերձավոր շրջապատի որևէ ներկայացուցիչ չառաջադրվեցին թիվ 20 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Հրանտ Գրիգորյանը, սակայն հնարավոր է, որ Գրիգորյանը պաշտպանի իր եղբորորդու հակառակորդներից մեկին:
Ըստ «Հրապարակի» աղբյուրների՝ այս ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Էդուարդ Անտոնյանը հայտարարել է, որ վայելում է Մանվել Գրիգորյանի և նրա որդու՝ Կարեն Գրիգորյանի աջակցությունը:
Եթե այդպես է, ապա կստացվի, որ ՀՀԿ համամասնական ցուցակում գտնվող Մանվել Գրիգորյանն աշխատում է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածուի՝ Հրանտ Գրիգորյանի դեմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել