HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Առաջարկվում է 1000 դրամի փոխարեն 3000 դրամ դարձնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» վճարը

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից բարձրացնել ամսական 3000 դրամ։ Այս բովանդակությամբ օրենսդրական նախագիծը տեղադրվել է «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական» կայքում (e-draft.am):

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։

Այս օրենսդրական առաջարկը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ հարձակում կատարելու հանգամանքով։ Հարձակման հետևանքով՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների թիվն աճել է։

Օրենսդրական նախագիծը մշակվել է Կենտրոնական բանկի կողմից՝ համագործակցելով Պաշտպանության, Ֆինանսների նախարարությունների և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։

Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։

Առաջարկվող նախագծով 1000 դրամը կդառնա 3000 դրամ, իսկ նոտարների և ԱՁ-ների կողմից տարեկան վճարվող 12 հազար դրամը՝ 36 հազար դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter