HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն` «Ալեքս Գրիգի» օղիների և վարույթների մասին

Վերջին օրերին մամուլը մշտապես անդրադառնում է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքերին: Մամուլի հրապարկումների համար հիմք են եղել ուկրաինական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներն այն մասին, որ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած որոշ օղիներ շփոթության աստիճան նման են ուկրաինական գրեթե համանուն օղիներին:

Այս առնչությամբ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հիշեցնում է, որ 2010 թ. «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ, և կիրառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դրամ տուգանք՝ այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:

ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «Ալեքս Գրիգ» ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել, հետագայում ևս բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը և այդ ապրանքները հանել շրջանառությունից: Սակայն ընկերությունը դատական կարգով բողոքարկել է ՏՄՊՊՀ-ի բոլոր 7 որոշումը, որոնք այս պահին գտնվում են դատարանի վարույթում:

ՏՄՊՊՀ-ն նաև հայտնում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքով անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար տուգանքի առավելագույն չափ է սահմանված 500 հազար դրամը: Սակայն նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է զգալիորեն խստացնել անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter