HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին մասնակցելու է 377 հեղինակ

Մայիսի 17-ից 24-ը Երևանում անցկացվելու է «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որին այս տարի մասնակցում է 377 հեղինակ 45 երկրից՝ Հայաստան, Ալժիր, ԱՄՆ, Ավստրիա, Արգենտինա, Բելգիա, Իտալիա, Ֆրնասիա, Իրան, Լեհաստան, Հունգարիա, Ճապոնիա և այլն:

«Մէկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը չունի որևէ սահմանափակում. մասնակցում են բոլոր տարիքի ռեժիսորներ' ցանկացած ոլորտի ու թեմայի աշխատանքներով: Քանի որ փառատոնը միջազգային է, աշխատանքներ ընդունվում են նաև արտերկրից: Մասնակիցները պետք է ներկայացնեն մեկ ամբողջական կադր, որը չի փոփոխվում, արտահայտում է իմաստ ու տեղավորվում 1 րոպեում:

Ըստ Նորարար փորձառական արվեստի կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրության' 2003-ից անցկացվող փառատոնում «Մէկ կադր մեկ րոպե» անվանակարգին տարիների ընթացքում ավելացել են նաև «Կարճամետրաժ ֆիլմ» և «Կինո առանց սահմանների» անվանակարգերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter