HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». վատ սպասումներ

Կիրակի օրը առավոտից Երևանի բենզալցակայաններում բենզինի բոլոր տեսակների մեկ լիտրը թանկացավ 20 դրամով կամ միանգամից 4 տոկոսով: Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, սակայն, որոշ բենզալցակայաններ գինը նվազեցրին 10 դրամով:

Ներկայումս բենզալցակայանների մեծամասնությունում մեկ լիտր «Ռեգուլյարը» վաճառվում է 480 դրամով, «Պրեմիումը»՝ 500 դրամով, «Սուպերը»՝ 530 դրամով: 10 դրամով թանկացել է նաև դիզվառելիքը՝ 460-ից հասնելով 470-ի:

Հեղուկ վառելիք ներկրողներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ գների բարձրացումը պայմանավորված է ոչ այնքան միջազգային գների փոփոխություններով, որքան ներքին սպասումներով: Խոսքը դրամի զգալի արժեզրկման սպասումների մասին է, որը պայմանավորված է Իրանից կանխատեսվածից քիչ զբոսաշրջիկների ժամանումով:

Բենզին ներկրողները հաշվարկում են, որ այս շաբաթվա վերջին, երբ կավարտվի Նովրուզը, և իրանցիները կվերադառնան հայրենիք, դրամը կարող է արժեզրկվել 4-5 տոկոսով: Այսինքն՝ մեկ դոլարի գինը կարող է անցնել 400 դրամի սահմանագիծը: Իսկ ներկրողների համար փոխարժեքը գնի վրա ազդող ամենամեծ գործոններից է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter