HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Այս պահին հայտնի է  Ադրբեջանի կողմից գերեվարվող 21 հայ զինծառայողի մասին, ևս երկուսի վերաբերյալ տվյալները ճշտվում են

Այս պահին առկա նախնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից գերեվարվում է 21 հայ զինծառայող։ Այս մասին ասաց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ միաժամանակ նշելով, որ տվյալները պարբերաբար փոփոխվում են, կա ևս երկու անձի վերաբերյալ տեղեկություն, որը դեռևս ճշտվում է։

Համացանցում պարբերաբար ադրբեջանական կողմում հայտնված հայ ռազմագերիների վերաբերյալ անմարդկային վերաբերմունքի կադրեր են հայտնում։ Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ պատերազմի ընթացքում հարուցված և քննվող քրեական գործի շրջանակներում ցանկացած տեսանյութ, որը հասանելի է դառնում, քննության առարկա է դառնում, վարույթն իրականացնող մարմինը կապ է հաստատում տեսանյութերում երևացող անձանց հարազատների հետ, այսինքն՝ ըստ էության, որևէ դեպք չի վրիպում վարույթն իրականացնող մարմնի աչքից։

Մեր հարցին՝ անմարդկային վերաբերմունքի արժանացած քանի՞ հայ զինծառայող հարուցված քրեական գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունի, Վարդանյանը պատասխանեց, որ այս պահին տուժողների հստակ թիվ ասելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալները պարբերաբար փոփոխվում են։

ՔԿ  քրեագիտական վարչության պետի խոսքով՝ արձանագրվել է նաև դեպք, որ  «Ինստագրամ»-ում տեղադրվել է խոշտանգված, սպանված զինծառայողի լուսանկար, և սրա հետ կապված քննչական պահանջ է  ուղարկվել  միջազգային իրավապահ մարմիններին, որպեսզի պարզեն լրացուցիչ տվյալներ։

Անդրադառնալով հայկական կողմում հայտնված ադրբեջանցի ռազմագերիներին՝ Վարդանյանը նշեց, որ պատերազմի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրենք հնարավորություն են ունեցել  հարցաքննել երկու ռազմագերու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter