HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Քեթրինի Միհրանն իր աշխատակիցներին ստիպում է ՀՀԿ բուկլետներ բաժանել

Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ԲՀԿ-ն առաջադրել է գործող պատգամավոր Աշոտ Տոնոյանի՝ Տոնուսի Աշոտի թեկնածությունը, իսկ ՀՀԿ-ն այս համայնքում պաշտպանելու է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի հովանավորյալին՝ «Չախկալ» մականունով Արթուր Ստեփանյանին:

«ՉԻ» տեղեկություններով՝ ԴԱՀԿ պետը հանձնարարել է ծառայության աշխատակիցներին ՀՀԿ ջահելների հետ ընկնել փողոցները և ՀՀԿ-ի օգտին քարոզչություն իրականացնել: Ավելին, նա ասել է, թե շուտով ՀՀԿ բուկլետներն ու պաստառները պատրաստ են լինելու, և ԴԱՀԿ աշխատակիցները պետք է ընկնեն տներով բուկլետներ բաժանեն, իսկ պաստառները սոսնձեն համայնքի շենքերի պատերին:

Այս հանձնարարականը դժգոհություն է առաջացրել ծառայության աշխատակիցների շարքերում. նրանցից ոմանք չեն թաքցրել այդ դժգոհությունը, ավելին, ասել են, որ դիմում կգրեն և կազատվեն աշխատանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter