
Գրող Նարինե Աբգարյանը երևանյան սրճարաններից մեկում արցախցի կանանց թխած ժենգյալով հացն էր վաճառում
Գրող Նարինե Աբգարյանը երևանյան սրճարաններից մեկում արցախցի կանանց թխած ժենգյալով հացն էր վաճառում: Վաճառքի գումարն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախից տեղահանվածներին ընդունած մի քանի հյուրանոցների կոմունալ ծախսերը հոգալու և ժենգյալ թխող արցախցի կանանց աշխատավարձը վճարելու համար: Նրանց ամուսինները, որդիները և եղբայրները կռվում են ռազմաճակատում:
Գրողը նաև ստորագրում և վաճառում էր իր հեղինակած գիրքը, որի վաճառքից ստացված հասույթի 30 %-ն ուղղվելու է Արցախին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել