HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարին

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետտայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Լեոն Պանետտան ողջունել է պաշտպանական բնագավառում Հայաստանում իրականացվող բարեփոխումները և հաստատել այս ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը, շնորհակալություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելություններին Հայաստանի նշանակալից աջակցության համար:

ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանը հստակ քայլերով շարունակելու է իրականացնել Զինված ուժերի զարգացման ծրագիրը, ինչի ընթացքում ակնկալելու է բոլոր գործընկերների, ներառյալ ԱՄՆ-ի աջակցությունը: Սեյրան Օհանյանը հաստատել է նաև միջազգային կոալիցիոն գործողություններին հայ խաղաղապահների ներգրավվածությունը շարունակելու պատրաստակամությունը:

Վաշինգտոնում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեվիդ Պետրեուսի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի և Էնդրյու Շապիրոյի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: ՊՆ կայքի հաղորդմամբ՝ ամերիկյան կողմը բարձր է գնահատել Հայաստանում պաշտպանական բնագավառում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter