HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը հայտարարել է, որ հաղթում է ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ուղերձով դիմել է ամերիկացիներին այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ «տատանվող նահանգներում» ինքն առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից։ Ընդ որում, այդ նահանգներում (Փենսիլվանիա, Ջորջիա) դեռևս չի ավարտվել քվեաթերթիկների հաշվարկը։

«Մենք դեռևս չենք հայտարարի հաղթանակի մասին, սակայն թվերը հստակ մեզ ասում են։ Մենք հաղթում ենք ընտրությունները։ Ուղղակի նայեք, թե ինչ է փոխվել երեկվանից։ 24 ժամ առաջ մենք զիջում էինք Ջորջիայում, հիմա մենք առաջ ենք անցել և պատրաստվում ենք վերցնել այդ նահանգը։ 24 ժամ առաջ մենք զիջում էինք Փենսիլվանիայում, հիմա հաղթում ենք։ Մենք հաղթում ենք նաև Արիզոնայում և Նևադայում։ Իրականում, Նևադայում մեր առաջանցումը կրկնակի մեծացել է»,- հայտարարել է Բայդենը։

Բայդենը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, կստանա 300 ընտրիչների ձայներ։ Ընդորում, հաղթանակի համար անհրաժեշտ է 270-ը։ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուն նաև հայտարարել է, որ չի թույլ տա ձայների վերահաշվարկ, որը պահանջում է գործող նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վերջին օրը նոյեմբերի 3-ն էր։ Նոյեմբերի 7-ի երեկոյան դրությամբ հաղթողը դեռևս պարզ չէ։ Բայդենը, մինչ այս պահը ստացել է ընտրիչների 253 ձայն, իսկ Թրամփը՝ 213։ Հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա 270 ընտրիչների ձայն։ Տեսականորեն Թրամփը դեռևս շանսեր ունի շրջանցելու Բայդենին, քանի որ որոշ նահանգներում դեռևս չի ավարտվել քվեաթերթիկների հաշվարկը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter