HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանցկացվի համաժողով՝ գյուղի և գյուղատնտեսության զարգացման թեմայով

Մարտի 28-ին և 29-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հեյֆեր Հայաստանի» ծրագրերի տարեկան համաժողովը՝ «Սոցիալական կապիտալը՝ որպես գյուղի և գյուղատնտեսության զարգացման գրավական» խորագրի ներքո:

Համաժողովին ներկա կլինի մոտ 60 մասնակից, այդ թվում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի պատասխանատու ներկայացուցիչներ, «Հեյֆեր Հայաստանի» համայնքային ծրագրերի իրականացնողներ, համայնքային առաջնորդներ և գործընկերներ:

Համաժողովի մասնակիցներին կարևոր ուսուցումներ կտրամադրվեն արոտավայրերի կառավարման, կաթնամթերքի արտադրության և գյուղական կոոպերատիվների կազմավորման, կառավարման և զարգացման վերաբերյալ:

Միջոցառումը կամփոփվի «Հայաստանի գյուղական կոոպերատիվների մարտահրավերները» թեմայով կլոր սեղան-քննարկմամբ:

1999թ.-ից ի վեր «Հեյֆեր» շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է 58 ծրագիր՝ աջակցելով ավելի քան 8000 գյուղաբնակ ընտանիքների բարելավելու իրենց սոցիալ-տնտեսական պայմանները: Միայն 2011 ֆինանսական տարվա ընթացքում «Հեյֆեր Հայաստանն» աջակցել է փոքր ֆերմա ունեցող 934 գյուղաբնակ ընտանիքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter