
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) բոլոր ստորաբաժանումները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով: Այս մասին ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։
«Արցախի փրկարարներն արձագանքում են բոլոր կանչերին և համապատասխան աջակցությունը ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Պատերազմական գործողություններին զուգահեռ ԱԻ ծառայությանը վերապահված է թիկունքային հումանիտար առաքելությունը»,- հայտնում է ԱԻՊԾ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել