HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը կվերսկսվի նոյեմբերի 13-ին

Հայաստանում ապաստանած արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը կվերսկսվի նոյեմբերի 13-ին: Այս մասին հայտնել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։

5-12-րդ դասարանների աշակերտների համար դասապրոցեսը կկազմակերպվի առցանց եղանակով:

Առաջիկա օրերին պարզ կլինի, թե տարրական օղակը առկա ուսուցմամբ կմասնակցի դասապրոցեսին, թե՝ ոչ:

Երեխային դպրոցում հաշվառելու համար ծնողը պետք է դիմի համայնքապետարան կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը:Ծնողները կարող են նաև առանց երեխայի փաստաթղթերի դիմել:

Նախարարի խոսքով՝ նոյեմբերի 10-ից ուսումնական գործընթացը կմեկնարկի նաև Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:

Շուշիի տեխնոլոգիական և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանները առցանց եղանակով արդեն իսկ սկսել են պարապմունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter