
30 հազար արցախցու կրթական իրավունքը խախտվել է
Արցախի տարածքումԱդրբեջանի սանձազերծված պատերազմի հետևանքով ավելի քան 30 հազար արցախցու կրթական իրավունքը խախտվել է: Այս մասին ասել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։
Պատերազմի հետևանքով տուժել է 24 հազար դպրոցական, մոտ 4 հազարը նախադպրոցական տարիքի երեխաներ են, իսկ մնացածը քոլեջների և ուսումնարանների սաներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ:
Պատերազմի ընթացքում ավերվել են 70-ից ավելի դպրոցներ, 10-ից ավելի մանկապարտեզներ և նույն չափով էլ մշակութային օջախներ:
Լուսանկարում՝ Արցախի ավերված դպրոցներից մեկը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել