HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություն ԱԱԾ ղեկավար կազմում․ Արմեն Աբազյանը նշանակվել է ծառայության տնօրեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասյօր ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով փոփոխություններ են կատարվել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար կազմում։

Այդ հրամանագրերի համաձայն՝ Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից՝ միաժամանակ ազատվելով նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։

Այլ հրամանագրերով՝ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱծ տնօրենի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ԱԱԾ տնօրեն։

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի արդեն նախկին տեղակալ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարում էր 2020թ․ հոկտեմբերի 8-ից, երբ Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Լուսանկարում՝ Արմեն Աբազյանը / sns.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter