Հրդեհը մարելուց հետո դիակ է հայտնաբերվել
Մարտի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիչինայի փողոցի տներից մեկը հրդեհվել է, և այնտեղ դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տունն ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է, որից հետո տան հյուրասենյակում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Անահիտ Ասատրյանի դիակը:
«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել