Սեյրանը Վանաձորում ապօրինի հատել է 3 պտղատու ծառ
Մարտի 24-ին ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ս.Զորյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց ծառեր են հատել:
Պարզվել է, որ նույն օրը 1951 թ. ծնված Սեյրան Թ.-ն բենզասղոցով ապօրինի հատել է 1 ընկուզենի, 1 սալորենի և 1 բալենի:
«Ծառերն ու բենզասղոցն առգրավված են: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն»,- հայտում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել