HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

«Սահմանադրորեն անկախ», բայց Սահմանադրությունից անտեղյակ

«Հ2» հեռուստաալիքը տարիներ շարունակ եղանակի տեսությամբ ԼՂՀ քարտեզը ցուցադրում էր՝ առանց ազատագրված տարածքների, այսինքն՝ 4,4 քառ. կմ տարածքով: Հիշեցնեմ, որ 4,4 քառ. կիլոմետրը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքն էր: Եվ «Հ2»-ի այս «բացթողումը» դժվար թե թյուրիմացության արդյունք լիներ, քանի որ այդ քարտեզը բավականին երկար ժամանակ էկրանից չէր հեռացվում:

Որպեսզի սխալը շտկվի, նման երևույթի դեմ պայքարում էր «Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնությունը: Ես էլ եմ մի քանի անգամ «Հ2» հեռուստաալիքի խմբագրություն նամակ ուղարկել՝ խնդրանքով, որ ԼՂՀ քարտեզը ցուցադրվի ազատագրված՝ 11,5 քառակուսի կիլոմետր տարածքով: Եվ վերջ ի վերջո, երևի թե քաղաքացիական հասարակության ճնշման շնորհիվ, այս խնդիրը լուծվեց:

Նույն սխալը նկատեցի նաև վերջերս: Skarlet ընկերության 48 թերթանոց տետրերից մեկի կազմի վրա պատկերված էր «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, իսկ հետևում՝ ԼՂՀ քարտեզը: Քարտեզի տակ կար Արցախի մասին ծանուցող տեքստ, ինչը շատ ողջունելի է: Սակայն, ինչպես հասկացաք, ԼՂՀ-ն քարտեզն առանց ազատագրված տարածքների էր:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) հանդիսանում է սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Հարավային Կովկասում»,- սա ծանուցող տեքստի առաջին նախադասությունն է: Ամեն ինչ ճիշտ է, սակայն եթե «սահմանադրորեն անկախ» եք գրում, ապա պիտի նաև հաշվի առնենք ԼՂՀ Սահմանադրությունը, որում Արցախը ամրագրված է ազատագրված տարածքներով:

Հեռախոսով կապվեցի Skarlet ընկերության հետ: Ներկայանալուց հետո ընկերության աշխատակցուհին բավականին շուտ կռահեց, որ խոսքը քարտեզի մասին է. «Եթե չեմ սխալվում, մենք նման տետրեր էլ չենք թողարկում, սա մեր կողմից թյուրիմացության արդյունք է: Ճիշտ կլինի՝ ավելի կոմպիտենտ բաժնի համար տամ»: Սակայն «կոմպիտենտ բաժնում» հեռախոսազանգերին պատասխանող չկար:

Այս խնդիրը երևի թե վերջնականապես դեռ չի լուծվի: Նախ, մարդիկ շատ քիչ են տեղեկացված ԼՂՀ-ի մասին, երկրորդն էլ՝ քարտեզների վերաբերյալ չկա համընդհանուր պայմանավորվածություն:

Իսկ հասարակության դժգոհությունը ՀՀ արտաքին քաղաքականության հանդեպ հիմնականում այն է, որ վերջինս բանակցային գործընթացներում շահարկման առարկա է դարձնում ազատագրված տարածքները:

«Արյունով ազատագրած հողերը հետ չեն տալիս»,- ասում են մարդիկ՝ չիմանալով, որ ազատագրված տարածքները հենց 4,4 քառ. կիլոմետրից զատ՝ մնացած 7,1 քառակուսի կիլոմետրն է:


Մեկնաբանություններ (2)

Ձեր անունըԱզատ Մտածող
Պարոն Պապյանը հետաքրքիր է տեղյակ սրանց մասին.
AKNDET
Inchits eq xosum, minchev hima Yerevani graxantnerum kareli e qartezner gtnel, vortex Stepanakerti poxaren grvats e Xanqendi...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter