HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ «անձամբ իր եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել»:

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:

Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»,- ասված է վարչապետի գրառման մեջ:

Մեկնաբանություններ (1)

joe
Sorry This man cant be trusted ever again. He capitulated and didn't give Armenia's all. No fighter jets from Armenia, No real UAV.. No real soldiers. No rockets. No iskanders.. Just a loss. Old volunteers at the front.. What a loser you are for the entire Armenian race. All you did was beg for international condemnation and help. When has that ever worked? Ever in our history? That means Armenians will live under Azeri rule at best and totally rid at worst... I don't even need to know the details. What a loss this man has brought. Unprepared without any real knowledge Seemed scared and apprehensive the entire time. Should have destroyed the PIPELINES.. Should have destroyed their cities. Instead lost our sacred ancient homelands..And the constant "we gained and destroyed the eneimy"was a TOTAL lie... Pashinyan never again for you..Also Russia s no ally. And should be viewed from that point of view, Turks making clear they will fight with their kind. Russia can care less about Armenia. Just Unbelievable..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter