
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որին ԱԺ շենքի մոտ ծեծել են Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան պատերազմի դադարեցման եւ փաստաթուղթ ստորագրելու մասին հայտարարությունից դժգոհ մի խումբ մարդիկ, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
ԱԺ նախագահն ունի վնասվածքներ։ «Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Էդուարդ Աղաջանյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել