Գորիսում մեկնարկել է «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ամենամյա ակցիան
Մարտի 26-ից ապրիլի 2-ը Գորիսում անցկացվում է «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ամենամյա ավանդական միջոցառումը, որի ժամանակ նախատեսված են գրական հանդիպումներ, մանկական ստեղծագործությունների քննարկումներ և այլն:
Միջոցառմանը մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Գորիս է մեկնել Հայաստանի գրողների պատվիրակությունը ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Սուրեն Մուրադյանը, Երվանդ Պետրոսյանը, Լիպարիտ Սարգսյանը, Անուշ Վարդանյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Սաթենիկ Ղազարյանը:
Մանկապատանեկան գրքի շաբաթի» շրջանակներում Գորիսի դպրոցներին և գրադարաններին կնվիրվի պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված մանկական և գեղարվեստական գրականություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել