
Օնիկ Գասպարյանը հանդիպել է Ծառուկյանի, Վանեցյանին և Սաղաթելյանին
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանին, Արթուր Վանեցյանին և Իշխան Սաղաթելյանին։
Հանդիպման վերաբերյալ ԲՀԿ–ի տարածած հաղորդագրության մեջ ասված է․
«Սիրելի հայրենակիցներ,
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։
Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։
Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։
Քաղաքական ուժերը վստահեցնում են, որ, խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով»
Մեկնաբանել