HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դավիթ Տոնոյան․ «Համաձայնագիրն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ»

Մարտական գործողություններն Արցախում դադարեցված են, «լուրջ լռություն է տիրում», շատ արագ տեղակայվում են ռուսական խաղաղապահ ուժերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Տեղակայումն իրականացվում է Հայաստանի տարածքով՝ Գորիսից, Լաչինի տարածքով և խաղաղապահները կտեղակայվեն շփման գծի ողջ երկայնքով։

«Այսօրվա համաձայնագիրն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ։ ՌԴ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման առումով սա լավագույն տարբերակն էր, որը որ մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում։ Այդ փաստաթուղթն ավելի շատ վերաբերում է խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Եվ մենք շնորհակալ ենք ՌԴ-ին, որ այդ աջակցությունը ստացանք»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը։

ՊՆ-ն և Գլխավոր շտաբը պատերազմի ժամանակ պարբերաբեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են օպերատիվ իրավիճակը, և իրադրության լուրջ վերլուծության արդյունքում է պատերազմը դադարեցնելու որոշումը կայացվել։

Նախարարի խոսքով, պատերազմի ժամանակ սպառազինության մատակարարման առումով Հայաստանը եղել է տոտալ բլոկադայում։ Այդ պայմաններում արվել է անհնարինը։ Զինված ուժերի մոբիլիզացիան կատարել են առավելագույն ձևով, բայց սպառազինության տեսանկյունից Արդբեջանի և Հայաստանի մեջ մեծ տարբերություն է եղել։ Բացի այդ Ադրբեջանին բացահայտ աջակցել է Թուրքիան, եղել են վարձկան ահաբեկիչներ, որոնց պաշտպանական բանակը դիմակայել է։

«Ես վստահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը։ Մենք ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց հինգերորդ սերնդի միջոցներն անհնարին են դարձրել մեր արձագանքը»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ Թուրքիայի բանակը ՆԱՏՕ–ի 2-րդ բանակն է, Թուրքիայի ներգրավվածությունը բացահայտ է եղել, կարճ ժամանակահատվածում Ադրբեջանին տրամադրվել է սպառազինություն։

Խոսելով Շուշիի շուրջ տեղի ունեցած գործողություններից՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդտեղ շատ դինամիկ են զարգացել իրադարձությունները։ Քաղաքը պաշարված է եղել, բայց հերոսամարտը շարունակվում էր, մարտական գործողությունները հաջողության էին հասնում, և մինչև վերջին օրը Շուշի քաղաքում հայկական ուժերն են եղել, բայց դա չէր նշանակում, որ այդ ուժերի ներկայությունը բավարար էր Շուշիում ամբողջ վերահսկողությունը վերականգնելու համար։ Դավիթ Տոնոյանը չի ընդունում այն մոտեցումը, որ ՊՆ-ն պատերազմի ժամանակ իրավիճակը ամբողջությամբ չի ներկայացրել հանրությանը։

Նախարարի խոսքով, զինված ուժերը ստեղծված իրավիճակից դուրս են գալիս կոփված, շարունակելու են սպառազինումը ԶՈւ-երի, վերափոխվելու է զորահավաքային համակարգը, որը խնդրահարույց էր, բայց այդ պայմաններում զինված ուժերը շատ ուժեղ են դուրս եկել իրավիճակից։

Դավիթ Տոնոյանը միասնականության կոչ արեց հանրությանը, որպեսզի այնպիսի իրադարձություններ տեղի չունենան, որոնք կարող են առաջնագծում վնասել զինված ուժերին անգամ խաղաղապահների առկայության դեպքում։

Մեկնաբանություններ (1)

Kurukulasuriya Fernando
Being a catholic from Sri Lanka i felt sorry for these young Armenians going behind the the WEST who never support the Christians when a Muslim aggressor comes. When TURKY comes they behave like lame duct allowing Muslims to even annihilate the Christians. So you wanted to distance the RUSSIANS who are the Arch Angel who gave the military support in the last war against the Azerbaijan. Forget all went behind Europe. Did their media at least give any news about the plight of the Armenians. Your PM distanced RUSSIA on so many occasions under European wishes went to get cheap gas from IRAN against getting from RUSSIA. Then in spite of opposition from RUSSIA wanted to remove the representative in the RUSSIAN GROUP and wanted to prosecute. That traitor (PM) humiliated the RUSSIA and that is why PUTIN taught e lesson to all of you who went even to the extent of teaching your children about the RUSSIAN so called past aggression. All to satisfy the west. The TRAITER the PM should have resigned three weeks back and given the power to the former PM whom you all deposed and chased away. he could have negotiated a better deal as PUTIN does not like to see the face of your present PM> Ask that traiter to go to EUROPE and spend the rest of his life there. .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter