Մեղադրվում են ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու մեջ
ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում ավարտվել է ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Մանուկյանը 2011թ. ապրիլի սկզբներին գնել է օղու սպիրտ, դրան ավելացրել ջուր և ստացել շշալցման ենթակա օղի: Այնուհետև շշերի ընդունման կետից գնել է օղու շշերի խցաններ, ապա տաքացնելով իր հավաքած շշերի ու գնած խցանների վրա փակցված ակցիզային դրոշմները՝ պոկել է դրանք և փակցրել իր պատրաստած և տնայնագործական եղանակով փակած կեղծ օղու շշերի վրա:
2011թ. ապրիլի սկզբներից մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ա. Մանուկյանը պատրաստել է ընդհանուր 5 տեսակի 57 շիշ կեղծ օղի: Իրացման համար կեղծված օղին Ա. Մանուկյանը հանձնել է Կ. Խաչկալյանին, ով աշխատել է Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող մի առևտրի կետում:
«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Գ. Վարդանյանը, 2011թ. հուլիսին տեղեկանալով, որ Ա. Մանուկյանը զբաղվում է կեղծ օղու պատրաստմամբ և իրացմամբ, վերջինիս պատվիրել է մեկ շիշը 1000 դրամով պատրաստել 2 տեսակի 50 շիշ կեղծ կոնյակ: Ա. Մանուկյանը, ձեռք բերելով անհրաժեշտ պարագաները, պատրաստել է կեղծ կոնյակի պատվիրված խմբաքանակը և փոխանցել Գ. Վարդանյանի մատնանշած անձանց:
Ա. Մանուկյանին և Կ. Խաչկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել