Արմեն Սարգսյանն ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին և քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանին: Այս մասին հաղորդում է նախագահականի լրատվական ծառայությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթին:
Հանդիպմանը ընդգծվել է երկրի ներքաղաքական կայունության պահպանման, հասարակական համերաշխության և միասնականության կարևորությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել