217 հավակնորդից 169 ստացել է հանրակրթական ուսումնական հաստատություն ղեկավարելու իրավունք
Փետրվարի 28-ից մարտի 23-ն անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր, ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած 169 հավակնորդին տրվել է հավաստագիր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով:
Հավաստագրման քննությանը մասնակցել է 217 հավակնորդ: Քննական շեմը չի հաղթահարել 39 հավակնորդ, որից թեստային առաջադրանքը բավարար չի կատարել 30-ը, իսկ բանավոր փուլում բացասական արդյունք է արձանագրել 9 մասնակից: ԿԳՆ-ն հայտնում է, որ 9 հավակնորդ բացակայել է քննությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել