Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակին:
Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները վերոհիշյալ փաստաթղթի և առկա իրավիճակի վերաբերյալ:
Զրուցակիցներն ընդգծել են այս փուլում երկրի կայունության պահպանման, համազգային միասնականության կարևորությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել