HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քննչական կոմիտեն պարզում է, թե կառավարություն ներխուժած քաղաքացիները ինչ իրեր են տարել

Քննչական կոմիտեն կառավարության շենքում քննչական գործողություններ է կատարում պարզելու համար, թե նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժած քաղաքացիները իրենց հետ ինչ իրեր են տարել։ Այս մասին «Հետքին» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ դեռևս հստակ տեղեկություն չունեն, թե քաղաքացիները ինչ փաստաթղթեր են կարողացել իրենց հետ դուրս բերել կառավարության շենքից։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ բացակայում են բազմաթիվ համակարգիչներ՝ նոթբուքներ, վնասվել է բազմաթիվ գույք և տեխնիկա։ Մանե Գևորգյանը հայտնեց, որ քաղաքացիներն աշխատասենյակից գողացել են նաև իր անձնագիրը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելուց հետո գիշերը տասնյակ քաղաքացիներ, կոտրելով կառավարության շենքի պատուհանները և դռները, ներխուժել էին ներս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter