HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվի «Պատանի երաժիշտ-կատարողների միջազգային 2-րդ փառատոնը»

Մայիսի 28-ից հունիսի 2-ը Երևանում կանցկացվի պատանի երաժիշտ-կատարողների միջազգային 2-րդ փառատոնը, որին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան երաժիշտներ տարբեր երկրներից:

Փառատոնի եզրափակիչ շքահամերգին, որը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, լավագույն երաժիշտ-կատարողները հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում են նաև ստեղծագործական հանդիպումներ պատվավոր հյուրերի՝ հանրաճանաչ երաժիշտների հետ, կլինեն այցելություններ մայրաքաղաքի թանգարաններ, նաև Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին:

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո անցկացվելիք փառատոնին աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, կազմակերպիչն է Հայաստանի մշակույթի գործիչների ընկերակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter