HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԱԿ. Զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, պահանջել  գործընթացին ներգրավել Ֆրանսիային և ԱՄՆ-ին

Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Ղարաբաղյան պատերազմի դադարեցման՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի վերաբերյալ, որում ասված է. «Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական կամայական  վերաձևումները Ռամկավար Ազատական կուսակցության գնահատումով բարդ իրավիճակ են առաջացրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասարակական–քաղաքական կյանքում:

Բազմամարդ ցույցերում քաղաքական գնահատականներ են տրվում գործող իշխանությունների վարքագծին և  առաջ  են քաշվում վարչապետի ու նրա կառավարության անվերապահ հրաժարականները։ Ելնելով վերոգրյալից Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ  է անում  հասարակությանը խուսափել  քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, զգացմունքային և պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից:

Անհրաժեշտ ենք համարում շատ արագ և սթափ  վերլուծել ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը մեր երկու հանրապետություններում և դիվանագիտական խողովակներով պահանջել  գործընթացին անմիջապես ներգրավել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, քանզի համարում ենք, որ ՌԴ-ն հետապնդելով որոշակի  շահագրգռվածություն չարաշահել է իր միջնորդական առաքելությունը՝ անտեսելով ու ոտնահարելով արցախահայության շահերը մեր տարածաշրջանում: Նմանատիպ պայքարի միջոցներով հնարավոր կլինի վերականգնել  կորցրածը և մեր հերոս ժողովրդին հեռու պահել պարտվողական բարդույթից, սրանով միայն կարող ենք ապահովել մեր քաջարի ժողովրդի հետագա առաջընթացն ու զարգացումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter