HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը կկիրառի նաև մարտական ուղղաթիռներ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ми-8 և Ми-24 ուղղաթիռները վերահսկողություն կիրականացնեն արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման նկատմամբ: Այդ մասին գրում է «TACC» գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։

«Ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործողություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման գոտիների օդային դիտարկում իրականացնելու համար»,- հայտարարել է ռուսական ռազմական գերատեսչությունը։ Ուղղաթիռները ներգրավված կլինեն նաև դժվարամատչելի շրջաններ նյութատեխնիկական գույքի և խաղաղապահ առաքելության անձնակազմի տեղափոխման գործընթացում։

Ուղղաթիռները Երևան են տեղափոխվել ռազմատրանսպորտային ավիացիայի Ан-124 «Ռուսլան» ինքնաթիռներով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին Արցախում մարտական գործողությունների դադարեցման համատեղ հայտարարություն։ Պուտինը հայտարարել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերին կմնան այն տարածքները, որոնք կողմերը զբաղեցրել են մարտական գործողությունների ընթացքում, իսկ տարածաշրջանում կտեղակայվի ռուսական խաղաղապահ առաքելություն։ Բացի այդ, Երևանը և Բաքուն պետք է փոխանակեն ռազմագերիներին և մահացածների դիերը։

Նախօրեին՝ նոյեմբերի 11-ին, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել էր, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին հուշագիր։ Կենտրոնը կգործի Ադրբեջանի տարածքում։

Լուսանկարը՝ РИА Новости / Константин Михальчевский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter