HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը և Արա Հակոբյանը ԱԱԾ են հրավիրվել

Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը և «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչ Արա Հակոբյանը։ Նրանք ԱԱԾ են հրավիրվել ՀՅԴ կուսակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնից, որտեղ համատեղ ասուլիս պետք է տային։ Այս մասին ՀՅԴ-ի գրասենյակում հայտարարեց նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ 

Մինչ այդ էլ ԱԱԾ էին հրավիրվել, ապա ձերբակալվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, կուսակցության փոխնախագահ Արա Սահակյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը և այլք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter