HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մասիսի քաղաքապետը հայտնել է, որ որևէ կապ չունի հավաքը կազմակերպելու կամ անցկացնելու հետ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվել է այնպիսի հոդվածով արարք կատարելու կասկածանքով, որի համար նախատեսված պատիժը 200-ից 300 հազ. դրամ տուգանք է կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Խոսքը Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի մասին է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը։

Համբարձումյանը կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, որ ինքը որևէ կապ չունի հավաքը կազմակերպելու կամ անցկացնելու հետ։

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը, որից հետո Համբարձումյանը ձերբակալվել է, նախաձեռնել են Հայաստանի 17 կուսակցություններ, իսկ Մասիսի քաղաքապետ Համբարձումյանը եղել է հարթակում, որտեղից անձինք ելույթներ են ունեցել։

«Երևի տեսանյութերը նայել են, ասել՝ բռնեք»,- կարծիք հայտնեց Տիգրան Աթանեսյանը։ Վերջինս բողոքարկել է Դավիթ Համբարձումյանին ձերբակալելու որոշումը, պնդում է, որ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով Համբարձումյանը չէր կարող ձերբակալվել։

Մասնավորապես, Աթանեսյանի խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածը սահմանում է, որ «ձերբակալել կարելի է այն անձին, որը հիմնավոր կերպով կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով», սակայն Դավիթ Համբարձումյանը 8 տարեկանից փոքր 2 երեխա ունի, որի պայմաններում նրան վերագրվող հոդվածով նա չի կարող կալանավորվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter