HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ-ը կոչ է արել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել օտարերկրյա բոլոր վարձկաններին

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել օտարերկրյա բոլոր վարձկաններին։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի` վարձկանների կիրառման աշխատանքային խմբի հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 11-ին։ «Մենք կողմերին և նրանց աջակցող պետություններին կոչ ենք անում անհապաղ հետ կանչել ցանկացած վարձկանների և նրանց հետ կապված անձանց ու չմասնակցել հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղաբաշխմանը»,- նշվում է փորձագետների հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի վարձկանների կիրառման աշխատանքային խումբը բաղկացած է հինգ անկախ փորձագետներից։ Այդ խմբում են Ելենա Ապարակը, Լիլիան Բոբեան, Ռավինդրան Դենիելը, Սորշա Մաքլեոդը և աշխատանքային խմբի ղեկավար Քրիս Քվաջան։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններում վարձկանների կիրառման հանգամանքի կապակցությամբ։ Մասնավորապես, ՄԱԿ-ի աշխատանքային խմբի տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը, Թուրքիայի անմիջական և ուղղակի աջակցությամբ, հակամարտության գոտի է բերել սիրիացի գրոհայինների, որոնք մասնակցել են մարտական գործողություններին։ ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ գրոհայիններն առաջին հերթին ունեցել են անձնական շահ, քանի որ իրենց մահվան պարագայում նրանց հարազատներին խոստացվել էր ֆինանսական փոխհատուցում և թուրքական քաղաքացիություն։ 

Բացի այդ, Թուրքիան իրականացրել է սիրիացի գրոհայինների լայնամասշտաբ հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան, որոնք եղել են սահմանապահ զորքերի կազմում։ Նրանց մեծ մասը կապ են ունեցել ընդդիմադիր Սիրիայի ազգային բանակի հետ։ Ընդ որում, հավաքագրված գրոհայինները Սիրիայում մեղադրվել են ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մեջ։ «Թուրքիայի հավանական դերն ավելի մտահոգիչ է՝ հաշվի առնելով համանման այն պնդումները, որոնք այս տարի ավելի վաղ արվել էին աշխատանքային խմբի կողմից, կապված Լիբիայի հակամարտության ժամանակ Թուրքիայի կողմից գրոհայինների հավաքագրման, հակամարտության գոտի տեղափոխման և ֆինանսավորման վերաբերյալ»,- նշել է աշխատանքային խմբի ղեկավար Քրիս Քվաջան։

Աշխատանքային խումբը նաև հայտարարել է, որ իր մտահոգություններն արդեն իսկ փոխանցել է Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել Սիրիայի կառավարությանը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանություններ (1)

joe
Guess what? No one will care about mercenaries. Especially the Jews and their American puppet, who gave their blessings who are natural enemies of Armenians and have a cross hair on Iran..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter