Տիգրան Սարգսյան. «Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմային:
«Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է և միջին խավի ձևավորումը: Այդ տեսակետից մեծապես կարևորում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությամբ մասնավոր ձեռներեցության խրախուսումը և խթանումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ կառավարությունը շարունակելու է աշխատել՝ IFC-ի հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ: Թոմաշ Թելման կարևորել Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր բնագավառներում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացմանը, էներգետիկ ոլորտում և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերին առնչվող հարցեր:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ IFC-ի հետ համագործակցությամբ իրականացված բարեփոխումների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարություն 2012. գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում զեկույցում» նախորդ տարվա համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է 6 կետով և այժմ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը:
«Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են ներդրումային միջավայրի բարեփոխումներին և կարևորել հարկային ոլորտում, սննդի անվտանգության բնագավառում, արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված համատեղ նոր ծրագիրը»,- հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել