
Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչներին
Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Զրուցակիցներն ընդգծել են կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկայիս իրավիճակում, ինչպես նաև պետական բոլոր ինստիտուտների համագործակցված ու անխափան աշխատանքի անհրաժեշտությունը:
Մեկնաբանել