HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական խաղաղապահ առաքելությունը մտել է Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հիմնական ուժերը շարունակում են տեղակայվել իրենց պատասխանատվության գոտիներում։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ՌԴ ԶՈւ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը մտել է Ստեփանակերտ, իսկ դրա առաջնապահ ստորաբաժանումները, հասնելով Շուշի, սկսել են դիտակետերի ծավալման աշխատանքները։

«Շարունակվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հիմնական ուժերի տեղակայումը։ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը ժամը 17:00-ին մտել է Ստեփանակերտ քաղաք։ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքում ծավալվել է 10 դիտակետ։ Խաղաղապահ բրիգադի առաջնապահ ստորաբաժանումները երթ են իրականացրել Գորիս-Սուս-Կանաչ թալա-Լիսագորի լեռնանցք-Շուշիի հարավարևմտյան ծայրամաս ուղղությամբ և ձեռնամուխ եղել «Հարավ» պատասխանատվության գոտում չորս դիտակետերի ծավալմանը»,- հայտարարել է Կոնաշենկովը։

Վերջինս նաև հավելել է, որ Հայաստան ժամանած ռուս խաղաղապահների մեկ այլ ստորաբաժանում շարժվում է դեպի Գորիս։ «Խաղաղապահ միավորման երկրորդ գումարտակի ստորաբաժանումները, որոնք ժամանել են այսօր, Էրեբունի օդանավակայանում բեռնաթափումից հետո շարժվում են դեպի Գորիս քաղաքի մոտ գտնվող կենտրոնացման շրջան»,- նշել է նա։ 

Կոնաշենկովի խոսքերով՝ խաղաղարար խնդիրների կատարման, հնարավոր միջադեպերի կանխարգելման և ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար ուղիղ կապուղիների միջոցով կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter