HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից, գործելու է որպես անկախ պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով՝ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից եւ գործելու է որպես անկախ պատգամավոր։

«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես' մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' հայտարարում եմ. 1. Դուրս եմ գալիս ԱԺ <Իմ Քայլը> խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։ 2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։ Աստված մեզ պահապան»,- նշված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter